Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ը ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐՆ Է
ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ը ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐՆ Է

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ը ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐՆ ԷՆոյեմբերի 5-ը ՀՀ զինված ուժերի ռազմական հետախուզության օրն է: Զինված ուժերի կազմում առանձնահատուկ դերակատարում ունեցող հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները պատրաստվում, մասնագիտորեն կատարելագործվում են ամեն օր՝ գիշեր ու ցերեկ: Եվ անհրաժեշտության դեպքում արագ ու աննկատ հայտնվում են մարտական գործողությունների ամենավտանգավոր տեղամասերում, նույնիսկ՝ հակառակորդի թիկունքում: Նրանք հաճախ կանխում են լայնածավալ ռազմական գործողությունները՝ մեր համազորային ստորաբաժանումների հետ ջախջախելով թշնամուն:

Այժմ ռազմական հետախուզության զարգացումն ընթանում է բոլոր ուղղություններով՝ ֆիզիկական պատրաստության, ռադիոտեխնիկական, տեխնիկական, տեղեկատվական եւ այլն:

Ցանկացած օղակի հրամանատար որոշում կայացնելուց առաջ պարտադիր ուսումնասիրում է հակառակորդի մասին հետախուզության հայթայթած տվյալները, հետագա բոլոր որոշումները կայացվում են այդ տեղեկատվության շուրջ:

Մեր զինված ուժերը հնարավոր չէ պատկերացնել առանց հետախուզության, այն շարունակելու է զարգանալ ԶՈւ կենսագործունեությանը համահունչ:

Այն ներառում է աշխարհի ցանկացած բանակին հատուկ հետախուզության բաղկացուցիչ մասեր՝ զորային, հատուկ հետախուզություն եւ այլն: Սկզբունքը նույնն է, մեզ մոտ ձեւերն ու մեթոդներն են տարբեր: Ոչ ոք չի ուզում, որ հակառակորդն իմանա իր հնարավորությունների իրական սահմանը, այլապես կհանդիպի հզոր հակազդման:

Գործում է հայտնի ասույթը՝ տեղեկացված ես, ուրեմն զինված ես: