Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸ
ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸ

Կանցնեն տարիներ, ու այս փոքրիկ նամակագիրները կդառնան զինվորներ: Նրանց հոգում հայրենիքի հանդեպ սերը կդառնա ամուր, ուժեղ եւ, որ ամենակարեւորն է, գիտակցված: Մեր երկրի ապագա պաշտպանները հայկական բանակի համազգեստ կհագնեն եւ իրենց ոգու ու բազկի ուժով կբազմապատկեն մեր երկրի՝  Հայաստան հայրենիքի հզորությունը: Նրանց պաշտպանած երկիրը կլինի ավելի անառիկ, ավելի արդար, ավելի հզոր, ավելի բարգավաճ ու բարեկեցիկ:

 

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸԲարե՛ւ, իմ քա՛ջ զինվոր… Ես Դավթյան Ռոբերտն եմ: Հպարտ եմ, որ ապրում եմ այն երկրում, որն ունի հզոր բանակ եւ քեզ նման շատ քաջ, հայրենասեր եւ անձնազոհ զինվոր: Դու օր ու գիշեր պաշտպանում ես մեր սահմանը, մեր հողը, մեր հանգիստը, որ մենք լավ սովորենք ու մեր հայրենիքի արժանի զավակը դառնանք: Շնորհակալ եմ անամպ, կապույտ երկնքի համար, խաղաղ եւ ուրախ մանկության համար: Ցանկանում եմ քեզ լավ ծառայություն… Ես խոստանում եմ, երբ ես մեծանամ, անպայման քեզ նման քաջ զինվոր կդառնամ:

ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ

N 35 դպրոցի 5(2) դաս. աշակերտ

 

♦♦♦

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸԲարեւ, իմ զինվոր եղբայր: Գիտե՞ս՝ յոթ տարի անց քո տեղում ես եմ կանգնելու, քո փոխարեն ես եմ հայրենի հողը պաշտպանելու: Այնքան հպարտությամբ ու մեծ սպասումով եմ սպասում այդ օրվան… Հայ ազգը միշտ էլ ապացուցել է, որ ինչքան էլ սփռված լինենք աշխարհով մեկ, անհրաժեշտության դեպքում, դառնում ենք մի բռունցք, ոչնչացնում ցանկացած թշնամու: Ես հավատում եմ քեզ, հա՛յ զինվոր, այդ հավատից է ծնվում այն մեծ սերը, որ ժողովուրդը զգում է քո հանդեպ… Պայքարի՛ր հայրենի հողի համար եւ միշտ հիշիր, որ քեզ տանը սպասող կա: Քեզ սիրող, քո վերադարձին սպասող, քո գործը  շարունակող՝ Ն. Վ. Գոգոլի անվ. 6(5) դասարանի աշակերտ

ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

♦♦♦

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸԲարեւ, սահման պահող իմ քաջ զինվոր: Ուզում եմ սիրով նվիրել քեզ իմ գրած երգից մի հատված:

Եղել, եղել ենք, կանք ու կմնանք,

Դարերով ապրած մեր հողերի վրա,

Ու եթե գա պահը հանկարծ,

Ազգովի կանգնած կգնանք սահման:

ԱՐՄԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

N 35 հիմն. դպրոցի 6(5) դասարան

 

♦♦♦

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸՍիրելի՛ զինվոր, գրում եմ քեզ այս տողերը սրտիս թելադրանքով: Ես քո կրտսեր եղբայրն եմ, ապագա զինվորը հայոց բանակի… Ես էլ կմեծանամ, կմեկնեմ բանակ, կփոխարինեմ քեզ ու արժանապատվորեն կկատարեմ իմ պարտքը հայրենիքի հանդեպ: Իմ սիրելի զինվոր, ցանկանում եմ ողջ ու առողջ վերադառնաս տուն:

ՀՐԱՆՏ ՇՏԻԿՅԱՆ

N 35 հիմն. դպրոցի 6(5) դասարան

 

 

 

♦♦♦

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸԲարեւ, իմ հպարտ զինվոր: Ես Միշան եմ, սովորում եմ հինգերորդ դասարանում: Գիտեմ, դու հիմա սահմանին կանգնած հսկում ես մեր դիրքերը: Քո շնորհիվ է, որ մենք ապրում ենք խաղաղ երկնքի տակ: Երբ ես գնում եմ դպրոց, գիտեմ, որ դու հպարտ կանգնած ես իմ մեջքին, ու ես անվախ եմ: Երբ մեծանամ, ես էլ քեզ պես գնալու եմ հայոց բանակում ծառայելու: Ճիշտ է, ես դեռ փոքր եմ, բայց գիտակցում եմ, որ ամեն մեկս մեր կյանքի ամեն մի օրվա համար պարտական ենք միայն քեզ: Իմ քաջ զինվոր, թող Աստված պահապան լինի քեզ, թող քո առավոտները խաղաղ լինեն, ու դու ողջ-առողջ վերադառնաս քո հարազատ օջախ՝ քեզ սպասող մորդ մոտ:

Սիրում ու հպարտանում եմ քեզանով, իմ զինվոր:

ՄԻՇԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

N 35 հիմն. դպրոցի 6(5) դասարան

♦♦♦

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸՍիրելի՛ զինվոր, անչափ շնորհակալ եմ, որ դուք պաշտպանում եք մեր հայրենիքի սահմանները, եւ իմ նման երեխաներն անուշ ու հանգիստ քնում են իրենց տանը: Ես հասկանում եմ, որ ծառայությունը հեշտ չէ, այն իսկական տղամարդու գործ է: Խնդրում եմ, միշտ հիշեք, որ ձեր արածը միայն պարտականություն չէ, դուք պաշտպանում եք մեր սուրբ հողը, մեր ժողովրդին ու ձեր ընտանիքը: Միշտ հավատացեք ձեր ուժին, երբեք չվախենաք: Ես ձեզ հետ եմ… Մենք միշտ հաղթելու ենք:

ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ

N35 հիմն. դպրոցի 6(5) դասարան