Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ը ՆՇՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐ



ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ը ՆՇՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐԶինված ուժերի տոնացույցում նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օր: Մասնագիտական տոնի կապակցությամբ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումներում անցկացվել են ՀՀ ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ:

Զորամասերի հրամանատարական կազմը շնորհավորել է հետախույզներին մասնագիտական տոնի կապակցությամբ, զորատեսակի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ խրախուսել զինծառայողներին:

ԶՈՒ հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները շարունակաբար կատարելագործում են մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները, ամրապնդվում է ստորաբաժանումների մարտունակությունը: Զինված ուժերի հետախուզությունն այսօր կայացած կառույց է և իր կարևորագույն տեղն է զբաղեցնում ԶՈՒ այլ զորատեսակների շարքում:

Խորագիր՝ Նորություններ


06/11/2019