Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են դիվիզիոնների կազմով մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Անձնակազմի հմուտ և ներդաշնակ գործողությունների, ինչպես նաև անօդաչու սարքերի միջոցով ստացված ճշգրիտ տվյալների շնորհիվ հրետանային ստորաբաժանումները ծանր զինատեսակների մարտական կրակով խոցել են պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերը: