Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱԼԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարան է այցելել Բալթյան պաշտպանական քոլեջի դեկան, պահեստազորի գնդապետ, պրոֆեսոր Զդիսլավ Սլիվան:

Ռազմական համալսարանի ղեկավարությունը հյուրին է ներկայացրել հաստատության պատմությունը, կառուցվածքն ու ուսումնական ծրագրերը: Պրոֆեսոր Զդիսլավ Սլիվան իր հերթին ներկայացրել է Բալթյան պաշտպանական քոլեջի կառուցվածքը, ուսումնական գործընթացը և իրականացվող կրթական ծրագրերը:

Քննարկվել են ուսումնական գործընթացի կատարելագործման համատեղ հնարավորությունները, հատկապես՝ ռազմական համալսարանում հեռավար ուսուցման կազմակերպման հարցում:

Զդիսլավ Սլիվան շրջել է ռազմական համալսարանի տարածքում, ծանոթացել կրթական հնարավորություններին և շենքային պայմաններին, զրուցել հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների հետ:

Խորագիր՝ Նորություններ


15/10/2019