Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑՎԵԼ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑՎԵԼ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆՀոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Արխանգելսկի նահանգի նահանգապետ Իգոր Օռլովի հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:

Պաշտպանության նախարարը և Արխանգելսկի նահանգապետը հարգանքի  տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին:

ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովը  շրջել է նաև «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել Մեծ հայրենականի և Արցախյան հերոսամարտի մասին պատմող ցուցանմուշներին:

Խորագիր՝ Նորություններ


08/10/2019