Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Ռազմավարական զորավարժության շրջանակում 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Գարեգին Նժդեհի անվան զորամասը հոկտեմբերի 3-ին անցկացրել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ․ Քոչարյանի ղեկավարությամբ անցկացված զորավարժության ընթացքում գումարտակը կատարել է ռազմերթ, բացազատվել նախորոշված շրջանում, համագործակցելով ավիացիայի և հրետանու հետ՝ իրականացրել հարձակում պայմանական հակառակորդի ուղղությամբ։ Անձնակազմի հմուտ և ներդաշնակ գործողությունների արդյունքում խոցվել են բոլոր պայմանական թիրախները: