Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆՌազմական սպորտի միջազգային խորհրդի և ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովի բացմանը ելույթով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌՍՄԽ-ի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ, գնդապետ Դիրք Շվեդենը, խորհրդի գլխավոր քարտուղար Մոմբի Կոյտան։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է 29 երկրի պատվիրակությունների անդամներին և կարևորել ՌՍՄԽ գործունեությունը, որը տարբեր երկրների զինծառայողներին մեկտեղում է սպորտային մեկ հարթակում։ Ըստ Դավիթ Տոնոյանի՝ այս ընթացքում հայ մարզիկները ոչ միայն հաղթանակներ են արձանագրել կազմակերպության առաջնություններում, այլև բարեկամացել շատ երկրների մասնակիցների հետ։

ՌՍՄԽ Եվրոպական ֆեդերացիայի նախագահը պարգևատրել է ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանին, Արման Դավթյանին և մի շարք զինծառայողների։ Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ՌՍՄԽ ղեկավար կազմին։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն կազմակերպության մարտահրավերները և հեռանկարները։ Կհստակեցվեն խորհրդի օրակարգի, կառավարման և ռազմավարության վերաբերյալ տարբեր հարցեր, ինչպես նաև Չինաստանի Ուհանի մարզում հոկտեմբերի 18-27-ը կայանալիք  մրցաշարի կազմակերպչական խնդիրներ։

Խորագիր՝ Նորություններ


11/09/2019