Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ



Սեպտեմբերի 10-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Սմիթին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:

Նախարար Տոնոյանը շնորհավորել է Քրիստոֆեր Սմիթին և գնդապետ Մաքսվելին Հայաստանում առաքելությունները ստանձնելու կապակցությամբ և մաղթել է նորանոր ձեռքբերումներ Հայաստանում մասնագիտական գործունեության ընթացքում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


11/09/2019