Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ և ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ և ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆՍեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական զինվորական  կոչում ստանալու կապակցությամբ ընդունել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին:

Շնորհավորելով փոխգնդապետի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ՝ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է Սարգսի զինվորական առօրյայով և նրա ուժերով հիմնադրված ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային առնչվող հասարակական գործունեությամբ, մաղթել է անսպառ ուժ և եռանդ:

 

Խորագիր՝ Նորություններ


09/09/2019