Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅ ՀԱԿԱՕԴԱՅԻՆՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ -2019» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
ՀԱՅ ՀԱԿԱՕԴԱՅԻՆՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ -2019» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

ՀԱՅ ՀԱԿԱՕԴԱՅԻՆՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ -2019» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄՍեպտեմբերի 5-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում ավարտվել է ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժությունը։

Վճռական փուլին հետևելու նպատակով  զորավարժարան են այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ՀՕՊ զորքերի պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը,  ինչպես նաև ԱՊՀ անդամ մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:  Մեկնարկից  հետո երկնքում նախ հայտնվել են ռազմական կործանիչները, որից հետո գործի են անցել հակաօդայինները:  Մարտական հրաձգության փուլին ներառված էին Ս-300, Ս-400, զենիթահրթիռային նորագույն այլ համակարգեր, ՄԻԳ և ՍՈՒ տեսակի գրոհային ու ռմբակոծիչ ինքնաթիռներ:  ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումները համատեղ կատարել են առաջադրված խնդիրները:  ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողները Ս-300 համակարգերով խոցել են ինչպես մեզ տրված, այնպես էլ դաշնակից պետությունների պայմանական թիրախները և արձանագրել գերազանց արդյունքներ:  

Վճռական փուլից հետո տեղի է ունեցել զորավարժության փակման արարողությունը, որի շրջանակում մասնակից  պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչները մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ են  հանձնել  ազգային ստորաբաժանումների զինծառայողներին: