Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԱՇՈՒԼՈՒԿ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է  «ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 2019»  ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ
«ԱՇՈՒԼՈՒԿ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ – 2019» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի  2-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է  ունեցել  ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։

Շարահրապարակում հնչել են մասնակից երկրների պետական օրհներգերը,  հանդիսավոր քայլերթով անցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի  ազգային ստորաբաժանումները:

Բացման արարողության ընթացքում ելույթ ունեցողները կարևորել են համատեղ զորավարժության անցկացումը՝ ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և ՀՕՊ միավորված համակարգում  համատեղ խնդիրներ կատարելու ու փոխգործակցելու առումով: Հայկական ստորաբաժանման ղեկավար, ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանն իր ելույթում հաջողություն և արդյունավետ մասնակցություն է մաղթել զորավարժությանը ներգրավված բոլոր զինծառայողներին:

Մարտական հրաձգությամբ անցկացվող «Մարտական ընկերակցություն – 2019» զորավարժության ավարտական փուլը կանցկացվի սեպտեմբերի 5-ին: