Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԵՐԹԱՐՇԱՎ
ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԵՐԹԱՐՇԱՎ

Օգոստոսի 21-ին 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի հետախուզական ստորաբաժանման անձնակազմը հաստիքային դաշտային հանդերձանքով և սպառազինությամբ անցկացրել է երթարշավ:

Ցերեկային և գիշերային պայմաններում անցկացված երթարշավի նպատակը տեղանքում արագ կողմնորոշվելու, ստեղծված մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված մարտական խնդիրները կատարելու ունակությունները, ինչպես նաև մարտի վարման ընթացքում մարտավարական բարդ պայմաններում հետախույզների գործնական հմտությունները կատարելագործելն էր։