Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Օգոստոսի 19-ին զորամիավորումների ենթակա զորամասերում մեկնարկել են 2-րդ կիսամյակի ուսումնական փուլի մարտավարաշարային պարապմունքները։

Նախապատրաստական աշխատանքներն ստուգելու, մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացումը ճիշտ կազմակերպելու և օգնություն ցուցաբերելու նպատակով զորամիավորումների հրամանատարների տեղակալների, ծառայությունների պետերի գլխավորությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր: