Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ



Օգոստոսի 19-ին զորամիավորումների ենթակա զորամասերում մեկնարկել են 2-րդ կիսամյակի ուսումնական փուլի մարտավարաշարային պարապմունքները։

Նախապատրաստական աշխատանքներն ստուգելու, մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացումը ճիշտ կազմակերպելու և օգնություն ցուցաբերելու նպատակով զորամիավորումների հրամանատարների տեղակալների, ծառայությունների պետերի գլխավորությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր:

Խորագիր՝ Նորություններ


21/08/2019