Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄՆ ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ
ԱՄՆ ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ

ԱՄՆ ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸՕգոստոսի 19-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Ա. Ավետիսյանը կարևորել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի համագործակցության շարունակականության ապահովումը, որի շրջանակներում նախկինում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ ՀՀ ՊՆ ՄԻԲ կենտրոնի անձնակազմի համար: Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ԱՄՆ ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸհարցերի շուրջ համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման նպատակով այցելությունների, վերապատրաստման դասընթացների ավելացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շրջել են ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում, ծանոթացել ՊՆ Թեժ գծի աշխատանքին, քննարկել աշխատանքների կազմակերպումը ՄԻԲ կենտրոնի անձնակազմի հետ: