Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱՓՈՒԼԵՐԸ
ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱՓՈՒԼԵՐԸ

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱՓՈՒԼԵՐԸ«Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում անցկացվել են եզրափակիչ երկու մրցաձևերը:

Օգոստոսի 10-ին գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևում մասնակիցները ներկայացել են ազգային տարազներով, երաժշտական ու պարային տարբեր կատարումներով: Նրանց ելույթները գնահատել է նաև մշակույթի գործիչներից կազմված հեղինակավոր ժյուրին:

Ժյուրիի որոշմամբ «Տեր և տիկին» մրցաձևում հաղթող է  ճանաչվել Հայաստանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի, երրորդը՝ Հունաստանի թիմը:

Որպես գրական-գեղարվեստական մրցաձևի շարունակություն՝ բոլոր թիմերը բացազատել են ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ:

Օգոստոսի 11-ին անցկացվել է մրցույթի կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը: Մասնակիցները երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է հինգական փամփուշտ:

Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ռուսաստանի Դաշնության զինվորականները, երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության, երրորդ տեղում՝ Բելառուսի թիմի զինվորականներն էին:

Բոլոր հինգ մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովը կհայտարարի ընդհանուր հաշվարկով հաղթող թիմերի, ինչպես նաև առանձին մրցաձևերում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողների անունները: