Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ



ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՕգոստոսի 11-ին Նորավանքի վանական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի հերոսները մարզի օրերս զորացրված երիտասարդններն էին։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Փոխնախարարը խոսեց նման  նախաձեռնությունների նշանակության մասին եւ կարեւորեց զինված ուժերում արդյունավետ սերնդափոխության անհրաժեշտությունը։ Հանդիսության մասնակիցները ժողովրդական երգ ու պարով մեծարեցին հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունից վերադարձած զինվորներին:  Միջոցառման վերջում հայրենիքի պաշտպաններն իրենց ծառայական տպավորություններով կիսվեցին պաշտպանության փոխնախարարի հետ և լուսանկարվեցին հիշողության համար:

Պաշտպանության նախարարությունը զորացրված զինվորների համար Նորավանքի վանական համալիրում նաեւ մատաղի արարողություն էր կազմակերպել:

Խորագիր՝ Նորություններ


12/08/2019