Հայերեն | На русском | In English
Կենսաբանական զենքերը կենսաբանական միջոցներով լիցքավորված հատուկ զինամթերքներ ու մարտական սարքեր են՝ դրանք իրենց նպատակակետին հասցնելու միջոցներով: Նախատեսված են մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների եւ կուլտուրաների զանգվածային ոչնչացման համար:
Ամբողջ աշխարհում փորձագետները պնդում են, որ ներկայումս հեռանկարայինը՝ որպես զանգվածային խոցման զենք, ոչ թե միջուկային զենքն է, քանի որ դրա ստեղծման համար պահանջվում են չափազանց մեծ ծախսեր, եւ այն ամբողջությամբ ոչնչացնում է օգտակար տարածքները, այլ՝ կենսաբանականը, քանի որ.
Կենսաբանական զենքի առավելություններից է նաեւ այն, որ խոցված տարածքներում ամբողջությամբ պահպանվում են նյութական արժեքները:
Կարելի է նշել, որ կենսաբանական զենքը շատ մատչելի է եւ կարող է նույնիսկ ստեղծվել տեխնիկական զարգացման ցածր մակարդակ ունեցող պետություններում:
Կենսաբանական զենքի խոցող ազդեցության հիմքը մարտական կիրառման համար հատուկ ընտրված կենսաբանական «ագենտներն» են, որոնք օրգանիզմ թափանցելիս ունակ են առաջացնելու ծանր հիվանդություններ մարդկանց (կենդանիների, բույսերի) շրջանում:
ՈՐՊԵՍ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ
Կենսաբանական զենքի ազդեցության արդյունավետությունը կախված է ոչ միայն հիվանդությունների հարուցիչների խոցման հատկություններից, այլեւ դրանց կիրառման միջոցների ճիշտ ընտրությունից:
Կենսաբանական զենքի կիրառման հավանական միջոցներն են.
Կենսաբանական զենքի կիրառման սկզբունքները. հանկարծակիություն, զանգվածայնություն, մարտական հատկությունների, կիրառման պայմանների եւ հիվանդությունների հարուցիչների խոցման առանձնահատկությունների մանրակրկիտ հաշվարկ: Հարձակման ժամանակ կենսաբանական զենքը ենթադրվում է կիրառել կենտրոնացման շրջանում տեղակայված կամ երթ կատարող պահեստուժի եւ երկրորդ շարակազմի, ինչպես նաեւ թիկունքային զորամասերի անձնակազմի խոցման համար:
Պաշտպանությունում կենսաբանական զենքի կիրառումը նպատակահարմար է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ շարակազմի, կառավարման կետերի եւ թիկունքի օբյեկտների անձնակազմի խոցման համար:
Օպերատիվ մարտավարական խնդիրների լուծման համար հակառակորդը կարող է կիրառել կարճ գաղտնի շրջանով եւ նվազագույն վարակելիությամբ կենսաբանական միջոցներ:
Ռազմավարական նշանակության օբյեկտների վրա առավել հավանական է երկարատեւ գաղտնի շրջանով եւ առավելագույն վարակելիությամբ կենսաբանական միջոցների կիրառումը:
ՌԱՖԱՅԵԼ ՓՆՋՈՅԱՆ
փոխգնդապետ