Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԶՈՒ 2019թ. ուսումնական տարվա պատրաստության պլանով՝ ՀՀ ԶՈՒ զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգային դրույթների կենսագործման, դեպքեր-պատահարների նվազեցմանը միտված միջոցառումների արդյունավետության բարձրացման, զորամասային ԶԾԱ հանձնաժողովների աշխատանքների խթանման, զորքերի ծառայության առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով սույն թվականի հուլիսի 19-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում «ԶԾԱ ապահովման համատեքստում անվտանգ ծառայության ապահովման ուղիները» թեմայով անցկացվել է զինվորական ծառայության անվտանգության վերաբերյալ կոնֆերանս` ՀՀ  ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանի  ղեկավարությամբ, որին նախորդել էր հրետանային ուսումնական զորամասում «Անվտանգության օր` զորամասի կազմով մեթոդագործնական պարապմունքի անցկացումը» թեմայով միջոցառումը:

 

ԶԾԱ կոնֆերանսին ներգրավվել էին ԳՇ զորքերի ծառայության և ԶԾԱԱ վարչության, զորամիավորումների ու Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի զորքերի ծառայության ոլորտն ուղղորդող սպաները, ներկայացուցիչներ ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ,  ռազմաբժշկական վարչություններից:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԿոնֆերանսի բացման խոսքում գնդապետ Ա.Պետրոսյանը շեշտեց, որ վերջին տարիներին պաշտպանական գերատեսչության ղեկավարության կողմից մեծ ծավալի աշխատանքներ են տարվում զինված ուժերում զինծառայողների ծառայության պայմաններն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնելու կորուստները, զինծառայողների վիրավորվելու և հաշմվելու դեպքերը:

Հիմնական զեկույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ վարչության պետը նախանշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պետությունից ակնկալելու իր կենսական շահերի առավելագույն պաշտպանություն ու, կատարելով բանակում ծառայելու իր սահմանադրական պարտքը,  քաղաքացին պետք է համոզված լինի, որ սահմանադրությամբ ամրագրված համամարդկային արժեքների պահպանումը իր համար երաշխավորված է պետության կողմից օրենսդրորեն:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԲանախոսը շեշտեց, որ զինվորական ծառայությունը և զինված ուժերի բարեփոխման գործընթացը պահանջում են զինվորական օրենսդրության հետագա զարգացում ու կատարելագործում, զինվորական ղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության օրինականության, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների ապահովում:

Խնդիրներն ավելի լավ հասկանալու համար առաջին հերթին հետևողական աշխատանք է տարվում ոլորտը ճիշտ ներկայացնելու, պահանջներն ու անելիքները,  պարտականությունները հստակ տարանջատելու ուղղությամբ:

Գնդապետ Ա.Պետրոսյանը տարանջատեց զորքերի ամենօրյա գործունեության ընթացքում զինվորական ծառայության անվտանգության ապահովման խնդիրները:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԱյսինքն՝ զինծառայողի և զինվորական ծառայության անվտանգությունը արտացոլում է զինվորական ծառայության վիճակը, զինծառայողների կյանքի և առողջության պաշտպանվածության աստիճանը: Բոլոր դրույթների իրագործման առաջնահերթ պատասխանատուն ստորաբաժանման հրամանատարն է: Իր անմիջական պարտականություններից զատ, նա պարտավոր է զինված ուժերում զինվորական անվտանգության իրավական կառուցվածքը դիտարկել նորմատիվ-իրավական դրույթներով, ընդունված հիմնական փաստաթղթերով, այն է՝ ՀՀ ԶՈՒ համազորային կանոնագրքերը,  ԶԾԱ  մեթոդական ձեռնարկը:

Նշվեց նաև, որ նույն համատեքստում սկզբունքային է յուրաքանչյուր հրամանատարի (պետի) կողմից ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 78-րդ հոդվածի դրույթների անվերապահ կատարումը, որոնցում ըստ էության շարադրված է հրամանատարի (պետի)` անձնակազմի գործունեության, անվտանգ պայմանների ստեղծման ու ապահովման, ինչպես նաև ծառայական խնդիրներ կատարելիս զինծառայողների հաշմվելու (վիրավորումների, վնասվածքների) և մահացության (զոհվելու) դեպքերի կանխմանն ուղղված գործունեության մեթոդականությունը:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍՈւստի անհրաժեշտ է իրականացնել պատշաճ ուսուցում, կատարել կանխարգելիչ միջոցառումներ, անձնակազմի հրահանգավորում սահմանված հաճախականությամբ, հետևել կանոնադրական կարգի պահպանմանը:

Գնդապետ Ա.Պետրոսյանը հավելեց, որ զինվորական ծառայության ռիսկերի` դրանով իսկ պայմանավորված դեպքեր-պատահարների նվազեցում հնարավոր է արձանագրել միայն այն դեպքում, եթե պահպանվեն զինվորական ծառայության անվտանգության պահանջները, ամրապնդվի կարգապահությունը, զինծառայողներն առաջնորդվեն համազորային կանոնադրությունների պահանջներով, և առօրյա կյանքում ԶՈՒ կանոնադրային պահանջների կիրառումը յուրաքանչյուր զինվորականի համար դառնա կենսակերպ-ապրելակերպ: