Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՈՐԱԿՈՉ
ԶՈՐԱԿՈՉ

Հուլիսի 3-ին Եղեգնաձորում մեկնարկեց  ամառային զորակոչը:  Նորակոչիկներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ  Սուրբ Աստվածածին եկեղեցում,  ներկա էին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը, հյուրեր և ծնողներ: Զինվորական կոմիսարը բարի ծառայություն և բարի վերադարձ մաղթեց նորակոչիկներին, այնուհետև նրանց նվիրեցին օրհնած խաչեր, որից հետո մեծ խանդավառությամբ ճանապարհ դրեցին: