Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸՀունիսի 21-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են զորակոչի և զինծառայության հետ կապված մի շարք հարցեր:

Անդրադարձ է եղել հանձնաժողովի` 2018թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման աշխատանքի արդյունքներին, հասարակական խորհրդի վերլուծությունների և առաջարկությունների կապակցությամբ պաշտպանության նախարարի տված հանձնարարականների կատարման ընթացքին, օրենսդրական-իրավական կարգավորումների ենթակա, ինչպես նաև ընթացիկ զորակոչի հետ կապված խնդիրների:

Հասարակական խորհուրդը կշարունակի անմիջական մասնակցություն ունենալ զորակոչի գործընթացում` ջանքերը կենտրոնացնելով քաղաքացիների դիմումների և բողոքների լուծման ուղղությամբ: Կկազմակերպվեն նաև հանդիպումներ պաշտպանական գերատեսչության պատասխանատուների հետ` հասարակական խորհրդի վերլուծությունների և առաջարկությունների քննարկման նպատակով: