Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

ՀՀ ՊՆ համակարգի՝ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի շրջանակում հունիսի 19-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի է ունեցել հերթական նորակառույց բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Նորակառույց շենքն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժին: Անհատույց սեփականության իրավունքով տրամադրվող բնակարանների բաշխումը կազմակերպվել է բաց և թափանցիկ վիճակահանության միջոցով, որի արդյունքում շահառուներն իրենք են ընտրել իրենց բնակարանները:

Հանձնելով բնակարանների բանալիները և ռազմաքաղաքական ղեկավարության անունից շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մաղթել է երջանիկ օրեր նոր ու հարմարավետ բնակարաններում:

Նորակառույց շենքի հանդիսավոր բացումից հետո կատարվել է տնօրհնեքի արարողություն։