Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԶՈՐԱՅԻՆ ՍՏԱԺԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԶՈՐԱՅԻՆ ՍՏԱԺԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հունիսի 15-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամփոփվել են կուրսանտների զորային ստաժավորման արդյունքները: Ամփոփմանը, որին ներկա է եղել պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, զեկուցվել են զորային ստաժավորման ընթացքում կատարված աշխատանքները, ներկայացվել են առաջարկներ հետագա ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ: