Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ



Հունիսի 3-ից 17-ը 1-ին զորամիավորման ինժեներասակրավորային ստորաբաժանումներում անցկացվում են մասնագիտական ճամբարային հավաքներ:

Հավաքների նպատակն ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումն է: Հավաքների շրջանակում բացազատված ուսումնական կետերում անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների վերաբերյալ, անցկացվում են ցերեկային և գիշերային պայմաններում ականապատման, ականազերծման, ականների պայթեցման գործնական պարապմունքներ, ուսումնասիրվում են ժամանակակից ականորսիչներն  ու  ականազերծման լրակազմերը:

Խորագիր՝ Նորություններ


13/06/2019