Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՅՑ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՄԱՍԵՐ
ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՅՑ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՄԱՍԵՐ

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը նախորդ շաբաթ չհայտարարված այցեր է իրականացրել Տավուշի մարզում տեղակայված զորամասեր: Այցերի նպատակն էր պարզել ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված  մի շարք ահազանգերի հավաստիությունը, զորամասերի անձնակազմերի հետ քննարկել զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցեր, տեղում ծանոթանալ զորամասերի սոցիալ-կենցաղային և բժշկական սպասարկման պայմաններին:

Այցերի ընթացքում զորամասերի հրամանատարական կազմի հետ քննարկվել է նաև կին զինծառայողների սոցիալ-հոգեբանական ադապտացմանն ու նրանց առաջխաղացմանն առնչվող հարցեր: