Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ  ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԶՈՒ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԶՈՒ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ  ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԶՈՒ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄՀՀ զինված ուժերում անվտանգության բնագավառում առանձնակի նշանակություն է տրվում ենթականերին անվտանգության կանոններին ծանոթացնելուն, ժամանակին հրահանգավորելուն և դրանց կատարման հետևողականությանը: Անվտանգության պահանջներին վերաբերող հրահանգավորումը զինծառայողների` անվտանգության պահանջների կատարմանը նախապատրաստելու գործընթացի անբաժանելի մասն է և պարբերաբար իրականացվում է զինվորական ծառայության ամբողջ ընթացքում:

 

Հրահանգավորման նպատակը

 

-իրազեկել զինծառայողներին զորամասում զինվորական ծառայության անվտանգության պայմանների մասին,

-պարզաբանել խնդիրները, վարժությունները և աշխատանքները կատարելիս զինծառայողների վրա ազդող վտանգավոր  գործոնների բնույթը, առանձնահատկությունները,

-պարզաբանել խեղումների (հաշմման, վիրավորումների) և այլ դժբախտ դեպքերի կանխման միջոցները, անվտանգության կանոնների խախտման դեպքերի և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ տեղեկությունների օպերատիվ հաղորդման կարգը,

-պարզաբանել պարապմունքներից և ծառայողական գործունեության այլ միջոցառումներից առաջ անվտանգության պահանջները՝ խնդիրների անվտանգ կատարման համար, ինչպես նաև ամրապնդել անվտանգության վերաբերյալ նախկինում ստացած գիտելիքներն ու ձեռք բերած գործնական հմտությունները,

-ձևավորել յուրաքանչյուր զինծառայողի մոտ պատասխանատվության և գիտակցված վերաբերմունքի զգացում՝ անվտանգության սահմանված պահանջների, զինծառայության և ծառայությունից ազատ ժամանակ հիվանդությունների, վնասվածքների կանխման միջոցների նկատմամբ:

 

Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարի 2011թ. հրամանը՝ «Զորամասի կազմով զինվորական ծառայության անվտանգության տեսական և գործնական համալիր պարապմունքներն» անցկացվում են յուրաքանչյուր կիսամյակում երկու անգամ պարտադիր, ըստ անհրաժեշտության` նաև լրացուցիչ:

«Զորամասի կազմով զինվորական ծառայության անվտանգության տեսական և գործնական համալիր պարապմունքներից» մեկն անցկացվում է կիսամյակի նախապատրաստական փուլում, իսկ երկրորդը` նախքան կիսամյակի ավարտը՝ զորամասի հրամանատարի ղեկավարությամբ, վերադաս շտաբի վերահսկողությամբ:

Պարապմունքների անցկացման նպատակը զորամասերի անձնակազմի, առաջին հերթին՝ նորակոչիկներին ծառայողական պարտականությունների կատարման անվտանգ հնարքներն ու եղանակները ուսուցանելն է և անվտանգության պահանջների խախտումների բացառումը:

Տվյալ պարապմունքներին զինծառայողների կողմից անվտանգության պահանջները չպահպանելու դեպքում հրամանատարների և ուսումնական պարապմունքների (տեղերի) ղեկավարների կողմից նախատեսված է իրական հետևանքների ցուցադրում (մանեկենների, խրտվիլակների և մակետների վրա):

 

Զորամասի տարածքում համալիր միջոցառումների անցկացման համար բացազատվում են հատուկ ուսումնական տեղեր (և ուսումնական կետեր), և զինծառայողները անցնում են գործնական մարզումներ` նվազագույնը կես ժամ տևողությամբ:

Գործնական պարապմունքները վերաբերում են`

-մարտական հերթապահությանը,

-սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ աշխատելուն,

-ներքին և պահակային ծառայության կատարմանը,

-շինվերանորոգման և տնտեսական աշխատանքներ կատարելուն,

-անձնակազմին առաջին բուժօգնություն ցուցաբերելուն,

-հրդեհային անվտանգության պահանջներին,

-տեխնիկան և անձնակազմը (թափքում) տեղափոխելուն:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ  ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԶՈՒ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄՈւսումնական տեղերի թիվը կարող են ավելացվել կամ նվազեցվել՝ ելնելով զորատեսակի առանձնահատկությունից կամ ԶԾԱ ռիսկերից: Օրինակ՝ առաջին եռամսյակի դեպքեր-պատահարների վերլուծության արդյունքում ԶՈՒ ԳՇ պետի հանձնարարականով ուսումնական տեղերից մեկում զորամասի հերթապահ, օգնական, ՀԱԿ-ի ու հավաքակայանի հերթապահ նշանակվող անձնակազմի ուսուցման համար պետք է բացազատվի ատրճանակի հետ վարվելու անվտանգության կանոնների պրակտիկ ուսուցման կետ:

Զինվորական ծառայության անվտանգության ռիսկերը հաշվի առնելով, ըստ անհրաժեշտության «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ զորամասի հրամանատարի որոշմամբ կարող է անցկացվել յուրաքանչյուր ամիս, ստորաբաժանման կազմով 2-ից 3 ժամ տևողությամբ` ստորաբաժանման հրամանատարի ղեկավարությամբ հավաքակայանային օրվա պլանով:

Զորքերի ծառայության և ԶԾԱԱ վարչության մշակած «ԶԾԱ մեթոդական փաթեթը» զորամասերում օգտագործվում է որպես ուղեցույց փաստաթուղթ, և տարեցտարի կատարելագործվում է միջոցառման կազմակերպման մեթոդիկան, իսկ պարապմունքների ղեկավարներն էլ վարպետանում են պարապմունքների անցկացման գործում: Պարապմունքներն առավել որակյալ են կազմակերպվում այն զորամասերում, որտեղ հրամանատարները լիարժեք ընկալել են զինծառայության անվտանգության ապահովման հիմունքները:

 

Անվտանգության պահանջների վերաբերյալ հրահանգավորումը դեպքերի ու պատահարների կանխարգելման պրոֆիլակտիկա է: Պարտադիր, հստակ, ընկալելի հրահանգավորումներն ու գործնական վարժվածությունը միշտ էլ տալիս են դրական արդյունք. նվազում են վնասվածքների ռիսկերը, կանխարգելվում դեպքերն ու պատահարները:

 

Քանի որ հրահանգավորողները հիմնականում հրամանատարներն են (սպաները), ապա այստեղ զգալի նշանակություն ունի այն հանգամանքը, թե պաշտոնատար անձինք ինչպես գիտեն և ինչպես են իրականացնում համապատասխան ղեկավար փաստաթղթերում շարադրված անվտանգության պահանջները:

Զորամասի կազմով «Զինվորական ծառայության անվտանգության տեսական և գործնական համալիր պարապմունքների» կազմակերպման բնագավառում արդեն վարպետացում է նկատելի զորամիավորումներում, ԶՈՒ հրետանային, ինժեներական, հետախուզական կենտրոնական ենթակայության զորամասերում:

 

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և ԶԾԱԱ վարչության պետ, գնդապետ