Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՄայիսի 16-ից 17-ը զորամիավորումների ենթակա զորամասերի արտահաստիքային հրշեջ խմբերի պետերի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն:

Հանդիպումը նպատակաուղղված էր հակահրդեհային անվտանգության խնդիրների պարզաբանմանը: Ուսուցանվել են արտահաստիքային հրշեջ խմբերի պետերի և անձնակազմի պարտականություններն ու իրավունքները, քննարկվել մասնագիտական հմտություններին վերաբերող մի  շարք  հարցեր:

Հավաք-խորհրդակցության շրջանակում անցկացվել է նաև գործնական պարապմունք՝ «Հրդեհի մեկուսացման և հրդեհաշիջման աշխատանքներ» թեմայով: