Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԾՆՈՂՆԵՐՆ ՈՒ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԶՈՐԱՄԱՍ
ԾՆՈՂՆԵՐՆ ՈՒ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԶՈՐԱՄԱՍ

Մայիսի 19-ին Գորիսի համայնքապետարանի և Սյունիքի մարզի զինկոմիսարիատի աջակցությամբ տասնյակ պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներ ու հարազատներ մեկնեցին հյուսի-արևելքում տեղակայված սահմանային զորամասերից մեկը:

Ծնողներն ու հարազատները տեղում հետևեցին ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների առավոտյան վերկացին, մարմնամարզությանը, եղան ճաշարանում, ծանոթացան օրվա կարգացուցակին: Միջոցառումն ավարտվեց համերգային ծրագրով: