Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ
ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲՀրամանատարներին զորավարժությունների կազմակերպման և անցկացման մեթոդաբանությունը, զորքերի մարտական գործողությունների վարման առավել նպատակահարմար եղանակներն ուսուցանելու, ինչպես նաև գումարտակի ներդաշնակումը կատարելագործելու նպատակով մայիսի 17-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն։

Զորավարժության 1-ին փուլում բացազատված ուսումնական կետերում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ։ 2-րդ փուլում հրաձգային գումարտակը լեռնային պայմաններում անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, կազմակերպել դրանց պաշտպանությունը՝ մինչև հիմնական ուժերի մոտենալը։