Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ



ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸՄայիսի 7-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019թ. անցած ամիսներին ՌՈ կատարած աշխատանքների արդյունքները: Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, բաժին-բաժանմունքների պետերը: Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և հերթական զինվորական կոչումներով: Ռազմական ոստիկանության պետը շնորհավորել է անձնակազմին տարեդարձի առթիվ, մաղթել խաղաղ ծառայություն:

Ռազմական ոստիկանության անձնակազմը ծաղիկներ է դրել ՌՈ զոհված զինծառայողների հուշաքարին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Խորագիր՝ Նորություններ


08/05/2019