Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ



ՀՀ պաշտպանության նախարարության 31 ներկայացուցիչներ ապրիլի 17-ից մայիսի 3-ը մասնակցել են փորձագիտական բնագավա­ռում մասնագիտական ուսուցման, վերապատրաստման և որակավորման դասընթացների:

Պետական պատվերի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կազմակերպած դասընթացներն իրականաց­րել են փորձա­գի­տական բնագավառի գիտական տարբեր ուղղու­թ­յուն­ների առաջա­տար մասնագետները: ՀՀ ՊՆ վարչական համալիրում և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիաներում անցկացված դասընթացների ընթացքում ներ­­կայա­ց­վել են փորձագիտա­­կան արդի հնարավո­րութ­­յուններն ու առկա խնդիրները, ելակետային տվյալների ձեռքբերման և փորձաքննությունների իրականացման առանձնահատկությունները:

Դասընթացներին մասնակցած սպաներն ու քաղաքացիական ծառայողները հաջողությամբ անցել են քննական թեստավորման փուլը և ստացել վկայագրեր:

Խորագիր՝ Նորություններ


07/05/2019