Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ



ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸնթացիկ ամսում տեղի ունեցած շտաբային մարզումների, օպերատիվ դաշտային ելքերի, ինչպես նաև համաբանակային մրցույթների արդյունքներն ամփոփելու նպատակով, ապրիլի 20-ին 3֊րդ զորամիավորման շտաբում անցկացվել է խորհրդակցություն: Զորամիա­­վորման հրամանատարությունը գոհունակություն է հայտնել ֆիզպատ­րաս­տության և սպորտի պետ, փոխգնդապետ Է.Մելիքբեկյանին՝ զորամիավոր­ման հավաքական թիմերի մասնակցությունը համաբանակային մրցույթին բարձր մակարդակով կազմակերպելու և մրցանակային 1-ին ու 2-րդ տեղեր զբաղեցնելու համար: Խորհրդակցության ավարտին համաբանակային մրցույթնե­րում, զորավարժություններում և մարզումներում բարձր արդյունքներով աչքի ըն­կած զինծառայողներին պաշտպանության նախարարի և զորամիավորման հրամանատարի հրամանով հանդիսավորապես պարգևներ են հանձնվել:

3-րդ զորամիավորման ԲՀԱ խումբ

Խորագիր՝ Նորություններ


23/04/2019