Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Քարվաճառի ազատագրումից հետո տղաները պարգեւատրվում են 3000-ական ռուբլով։ Այդ օրը դիրքում գտնվող տղաներից մեկը, նկատելով մի եղնիկի, կրակում է ու վրիպում։ Լուրը հասնում է Մոնթեին։ Իր մոտ կանչելով ձախողակ «որսորդին»՝ ասում է.

-Լսած եմ, պետական փամփուշտներով որս ըրած ես, քեզ ո՞վ է իրավունք տվել։

-Հրամանատար, Քարվաճառից այնքան փամփուշտ, զինամթերք ենք վերցրել, որ մի կրակոցն ի՞նչ է։

-Զինվորը զինվոր է, երբ պետական մտածողություն ունի։ Այդ փամփուշտները հայրենիքի պաշտպանության համար են։ Որպես պատիժ քո ստացած 3000 ռուբլուն 2000 էլ կավելացնես ու կմուծես որպես տուգանք։