Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման ամառային ռեժիմի անցնելու ժամանակ անձնակազմի տեսական գիտելիքները ու գործնական հմտությունները բարձրացնելու, ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության սպասարկման հմտությունները կատարելագործելու նպատակով ապրիլի 15-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է ցուցադրական պարապմունք:

Բացազատված ուսումնական կետերում իրականացվել են սպառազինության և ավտոմոբիլային տեխնիկայի ստուգման, մաքրման, յուղման, տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ: Պարապմունքի ընթացքում ներկայացվել են նաև սպառազինության սպասարկման անվտանգության ապահովման պահանջները: