Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄԱպրիլի 10-ին ամփոփվել են 5-րդ զորամիավորման 2019թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի մարտական պատրաստության և զինվորական կարգապահության արդյունքները:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը ներկայացրել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքում իրականացված մեծածավալ աշխատանքները, ընդգծել գրանցված բացթողումները շտկելու անհրաժեշտությունը:

Խորհրդակցության ընթացքում ըստ ուղղությունների ներկայացվել են նաև զորամիավորման ընթացիկ աշխատանքներն ու ուսումնական տարվա ընթացքում պլանավորված կարևորագույն միջոցառումները, քննարկվել առկա խնդիրների լուծման տարբերակները:

Նիստի ավարտին զորամիավորման հրամանատարի հրամանով խրախուսվել են առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները:

Խորագիր՝ Նորություններ


12/04/2019