Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՍրտանց և մեծ հպարտությամբ գրում եմ քեզ, իմ հա՛յ զինվոր: Գիտեմ` դու գիշերներն անքուն ես անցկացնում, որ մենք այստեղ հանգիստ քնենք,  դու մրսում ես, որ մենք այստեղ չմրսենք… Էլ չհիշեցնեմ, թե հարազատներիդ կարոտը ինչպես է խեղդում քեզ, բայց հավատով եղիր, համբերատար, չէ՞ որ քեզ տանը սպասողներ կան:

Հանկարծ չտխրես, իմ ավա՛գ ընկեր, լավատես եղիր:

Իմ քա՛ջ զինվոր, անփորձանք ծառայություն եմ մաղթում քեզ ու զինակից ընկերներիդ: Ուզում եմ, որ մեր հայրենիքը և մեզ պաշտպանող զինվորներն անվնաս  ու անփորձանք տուն վերադառնան:

Քո քույր՝ Ելենա:

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՈղջո՛ւյն, ի՛մ եղբայր:

Հուսով եմ՝ լավ ես։ Արդեն մի քանի ամիս է, ինչ դու ծառայում ես մեր բանակում։ Մեր փոքրիկ ընտանիքը համոզված է, որ դու սիրով ու հպարտությամբ ես կատարում քո զինվորական պարտքը՝ անառիկ ու անսասան պահելով հայրենիքի սահմանը:

Անհամբերությամբ սպասում եմ քեզ և քո խորհուրդներին, քանի որ որոշ ժամանակ անց ես էլ պետք է զինվորագրվեմ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

Քո եղբայր՝ Հայկ:

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲա՛րև, սիրելի՛ եղբայր Արամոս: Ինչպե՞ս ես, ինչպե՞ս է անցնում ծառայությունդ: Գիտե՞ս, եղբա՛յրս, ամեն անգամ զինվորի մասին մտածելիս մտովի քեզ մոտ եմ գալիս, գրկում քեզ, համբուրում:

Հասկանում եմ, որ դու քո սրբազան պարտքն ես կատարում` ծառայելով հայրենիքին, պաշտպանելով հայրենի հողը, մեր երկրի սահմանները, ինձ, մեր ընտանիքը:

Ես հպարտ եմ քեզնով, հպարտ եմ, որ ունեմ զինվոր եղբայր, որ բարձր է պահում հայ ռազմիկի պատիվն ու միշտ պատրաստ է հայրենիքի սահմանների պաշտպանությանը:

Արամո՛ս, մենք բոլորս քեզ անսահման սիրում ենք, հոգով ու սրտով ամեն պահ քեզ հետ ենք: Հարազա՛տս, համբուրում եմ և ամուր-ամուր գրկում:

Քեզ սիրող ու անհամբերությամբ սպասող քո քույր՝ Զարուհի: