Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ապրիլի 9-ին կայացած համատեղ ասուլիսի ընթացքում Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայ-չեխական երկկողմ պաշտպանական համագործակցությունը սկիզբ է առել 2010 թվականին և հիմնված է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների, ժողովուրդների բարեկամության, փոխադարձ ըմբռնման և վստահության ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա և ունի լուրջ հեռանկարներ:

«Հայաստանի և Չեխիայի  համագործակցության իրավական հիմքն է հանդիսանում 2010 թվականին երկու երկրների միջև ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագիրը. և այսօր ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրով սահմանվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, համագործակցության ձևաչափն ու ընթացակարգերը»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարն իր հերթին նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարևոր գործընկերն է, և չեխական արդյունաբերությունը շատ բան ունի առաջարկելու Հայաստանի պաշտպանության ոլորտին: «Մենք միտված ենք խորացնելու երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը»,-ասել է Լյուբոմիր Մետնարը և նշել, որ երկու երկրների համագործակցության շրջանակում ՀՀ ԶՈՒ ռազմական բժիշկներին առաջարկվում է վերապատրաստվել անցնել Չեխիայում, նաև՝ համագործակցությունը շարունակել ռազմակրթական ոլորտում:

Չեխիայի պաշտպանության նախարարը ողջունել է հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններին և շնորհակալություն հայտնել հայկական կողմին, ընդգծելով, որ չեխական կազմը նույնպես ծառայում է այդ տարածաշրջաններում:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Լյուբոմիր Մետնարն ընդգծել է, որ Չեխիան հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան սպառազինության մատակարարումների սահմանափակումների քաղաքականությանը, և որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում հայտնված չեխական ռազմական տեխնիկան ներկրվել էր երրորդ երկրից: Չեխիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ աջակցում է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: