Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԿԱՐԻՉ-ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ



ՆԿԱՐԻՉ-ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԶինված ուժերում զինծա­ռա­յողների գեղագիտական մակարդակը բարձրաց­նելու նպատակով ՀՀ զինված ուժերում անցկացվում է նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթ:

Մրցույթի 1-ին` ներզորամասային փուլը, մեկնարկել է մարտի 1-ին և կշարունակվի մինչև ապրիլի 20-ը: Հաղթող ճանաչված զինծառա­յող­ները կմասնակցեն ապրիլի 20-ից 30-ը կայանալիք կայազորային փուլին:

Եզրափակիչ փուլն անցկացվելու է մայիսի 11-ին` ՀՀ նկարիչների միությունում:

Մրցույթն անցկացվում է «Հաղթական մայիս 1945թ.», «Հայ մարշալները» և «Հայրենական մեծ պատերազմի հայազգի ԽՍՀՄ հերոսները» անվանակարգերում:

Խորագիր՝ Նորություններ


08/04/2019