Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԶՈՒ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔԸ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԶՈՒ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԶՈՒ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔԸՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 25-ին մեկնարկել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Հայկական երկու հանրապետությունների ԶՈՒ փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Ողջունելով հավաքի մասնակիցներին և ԶՈՒ ղեկավար կազմի գիտելիքների կատարելագործման համատեքստում կարևորելով ամենամյա հավաքների դերն ու նշանակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԶՈՒ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔԸՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաքի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, արտաքին, այդ թվում՝ ռազմական բնույթի սպառնալիքները, տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում առկա և հավանական զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու հիմնական գրավականները: