Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՉԻԿԻՆ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՉԻԿԻՆ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՉԻԿԻՆՄարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է նաև վերջին շրջանի օպերատիվ իրավիճակն ու հնարավոր զարգացումները: Դեսպան Կասպրչիկն իր հերթին Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային գործընթացի առաջիկա օրակարգային խնդիրների մասին: