Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ ԻՄ ԱՄՐՈՑՆ Է
ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ ԻՄ ԱՄՐՈՑՆ Է

ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ ԻՄ ԱՄՐՈՑՆ ԷԴիվիզիոնի շտաբի պետ, մայոր Վահե Շեկոյանը ծնունդով Դսեղից է: Նա իր բոլոր ձեռքբերումների համար պարտական է ընտանիքին: «Չունենայի ընտանիք, սիրող ու ինձ զորավիգ կին, ու իմ հրաշք մինուճարին՝ Նարեկիս, ես ծառայության մեջ հաստատ հաջողություններ չէի ունենա: Չեք պատկերացնի, թե ծառայությունն ինչքան սահուն է անցնում, երբ տանը քեզ սպասողներ կան»:

Մայորի չորսամյա որդին՝ Նարեկը, բազմաշնորհ երեխա է. լավ նկարում է, արտասանում, երգում եւ օժտված է բացառիկ հիշողությամբ: Որդու այս ընդունակությունները հայրը կապում է իր ծննդավայր Դսեղի, իր արմատների հետ եւ կես կատակ-կես լուրջ ասում. «Հորն է նման. պտուղը ծառից հեռու չի ընկնում»:

 

Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս. ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ