Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ
ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ

ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ-Իմ հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները շուրջօրյա մարտական հերթապահություն են իրականացնում: Ծառայությունը հեշտ չէ, իսկ բնակլիմայական պայմաններն էլ, հատկապես ձմռանը, դաժան են: Սակայն բոլոր դժվարությունները,  առօրյա ծառայողական հոգսերը անմիջապես մոռացվում են, երբ գալիս եմ տուն, երբ ոտքս տան շեմից ներս եմ դնում: Որդիս անմիջապես գիրկս է թռչում, իսկ դուստրս մի քաղցր ու անուշ համբույր է պարգևում, կինս էլ ընթրիքի պատրաստություն է տեսնում, եւ ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ ինձ զգում: Ամեն հաջողություն ընտանիքից է սկսվում: Ունես երջանիկ ընտանիք, ուրեմն հաջողակ ես նաև կյանքում:

ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Զորամասի հրամանատարի տեղակալ, հրետանու պետ, փոխգնդապետ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ