Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՇՎԵՑ ՍԻՍԱԿԱՆ ԳՆԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԸ
ՆՇՎԵՑ ՍԻՍԱԿԱՆ ԳՆԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԸ

ՆՇՎԵՑ ՍԻՍԱԿԱՆ ԳՆԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԸՍիսական գունդն իր ճանապարհն սկսել է Արցախյան ազատամարտի օրերին:

Դեռ 1988թ. օգոստոսին կազմավորվեց Սիսիանի ինքնապաշտպանական ջոկատը, երբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումը դարձել էր առավել քան հրատապ: Օր օրի նրա շարքերում ընդգրկվում էին տասնյակ հայրենասերներ: Այդ ջոկատի հիման վրա էլ 1990թ. մայիսին կազմավորվեց Սիսիանի երկրապահ կամավորական ջոկատը: Իսկ չորս տարի անց՝ 1994թ. մարտի 4-ին, ՀՀ ՊՆ հրամանով ստեղծվեց զորամասը, եւ նույն թվի սեպտեմբերին զորամասին հանձնվեց Մարտական դրոշ:

Զորամասի առաջին հրամանատարը եղել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Հովիկ Ազոյանը: Իսկ ներկայիս հրամանատարն է գնդապետ Հրաչյա Օհանյանը, որն այդ պաշտոնին է նշանակվել 2017թ. հուլիսի 6-ին:

Զորամասի կազմավորման տոնական օրվան նվիրված միջոցառման ժամանակ զորամասի հրամանատարը նշեց.

21-1-2«Մենք հպարտորեն կարող ենք ասել, որ Սիսական գնդի պաշտպանական տեղամասը հուսալի պաշտպանված է, մեր ոգին ամուր է, զորամասը պատրաստ ամեն անակնկալի, սա է մեր գործը, որը որքան դժվար և պատասխանատու է, նույնքան էլ՝ պատվաբեր, և միայն այս գիտակցությամբ առաջնորդվելով կարող ենք մեր պատասխանատու գործում մեծ հաղթանակների հասնել և միայն մեզանից յուրաքանչյուրի հայրենանվեր գործողությամբ կարող է օրեցօր հզորանալ ու ամրանալ Սիսական գունդը: Շնորհավորելով գնդի կազմավորման 25-րդ տարեդարձը՝ բոլորիս մաղթում եմ քաջառողջություն, մարտական բարձր ոգի և բարի ծառայություն: Թող այն լինի լի հաղթանակներով ու հաջողություններով՝ ի փառս հայրենիքի, պետականության և հայ ժողովրդի»:

Տոնական օրվա առթիվ գնդին ուղերձ էր հղել զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը՝ իր զինակից ընկերներին շնորհավորելով փառապանծ օրվա առթիվ: Նրա հրամանով մի շարք զինծառայողներ, ինչպես նաև պահեստազորի սպաներ պարգևատրվեցին պատվոգրերով:

4-րդ զորամիավորման ԲՀԱ խումբ