Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ



ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ` մի շարք ուսանողներ այցելել են 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկը, տեսակցել իրենց՝ ժամկետային զինծառայող համալսարանական ընկերներին: Այցի շրջանակներում կազմակերպվել և անցկացվել են մշակութաժամանցային միջոցառումներ` զինծառայողների և համալսարանի ուսանողների մասնակցությամբ:

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարությունը նաև ուսանողներին ուղեկցել է դիրքեր` ծանոթանալու մարտական հերթապահության պայմաններին: Նրանք իրական պատկերացում են կազմել մեր զինվորների անկոտրում ոգու և խիզախության վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


26/02/2019