Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԷՋԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԷՋԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԷՋԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆՓետրվարի 20-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին։

9 տարի շարունակ  իրականացվող ծրագրում ներգրավված պատմության և մշակույթի ոլորտի ավելի քան 250 հեղինակավոր գործիչներ պարբերաբար այցելել են զորամասեր,  հանդես  եկել 1000-ից ավելի դասախոսություններով:

Արժևորելով ծրագրի դերը զինծառայողների հայրենասիրական դաստիարակության գործում՝ Դավիթ Տոնոյանը ծրագրի մասնակիցներին հավաստիացրել է, որ յուրաքանչյուր նման այցելություն ու հանդիպում նոր լիցք է հաղորդում ազգային բանակի զինվորներին և սպաներին։

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարը զինծառայողների ազգային, հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրման, ինչպես նաև  ծրագրին ցուցաբերած ակտիվ մասնակցության համար պատվոգրերով և հուշամեդալներով է պարգևատրել մի շարք արվեստագետների և գիտնականների։