Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՍ ԱՐԴԵՆ ԵՐԴՈՒՄՍ ՏՎԵԼ ԵՄ...
ԵՍ ԱՐԴԵՆ ԵՐԴՈՒՄՍ ՏՎԵԼ ԵՄ…

ԵՍ ԱՐԴԵՆ ԵՐԴՈՒՄՍ ՏՎԵԼ ԵՄ...Փոխգնդապետ Վալենտին Բուռնուսուզյանի հրամանատարությամբ գործող զորամասում փետրվարի 16-ին տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: Կապանում տեղակայված զորամասը, սովորության համաձայն, երդման արարողությունը անցկացրեց Գարեգին Նժդեհի հուշահամալիրում, որտեղ և ամփոփված է մեծ հայրենասերի աճյունը:

Օրվա խորհուրդն ու տոնը էլ ավելի գեղեցկացնելու էր եկել զորամասի նվագախումբը: Հանդիսավոր արարողությունը վարում էր զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Հովակիմյանը: Ելույթ ունեցան զորամասի հրամանատարը, զորամասի գնդերեց Գևորգ սարկավագ Ստեփանյանը և արդեն մեկ տարվա ծառայող, շարքային Վաղինակ Գալստյանը, որն էլ բոլոր զինվորների անունից բարի գալուստ մաղթեց նորակոչիկներին:
…Դե ինչ, երդման արարողությունն արդեն անցյալում է, կարելի է հարազատների հետ նկարվել և շտապել վայելելու ևս մի քանի ժամ ծնողների, բարեկամների ու ընկերների շրջապատում:

 

Վաղինակ Գալստյան

շարքային