Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԱնձնակազմի հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման հարցերի շուրջ փետրվարի 14-ին 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասում տեղի է ունեցել զորամասերի հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալների, հրամանատարների սոցիալ-իրավական գծով օգնական-սպաների, սպա-հոգեբանների, հոգևոր սպասավորների հավաք-խորհրդակցու­թյուն՝ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վ. Հարությունյանի ղեկավարությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել է նաև զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը: Նա կարևորել է անձնակազմի հետ անմիջապես աշխատող այս սպաների գործունեությունը, նշել, որ նրանք պետք է լինեն առավելագույնս պատրաստված՝ ունակ հասկանալու զինծառայողի խնդիրները, ու լինեն նրանց առաջին օգնականը ծառայության մեջ: Այնուհետև գեներալ-մայորը տվել է մի շարք ցուցումներ:

4-րդ զորամիավորման ԲՀԱ խումբ