Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-ՈՒՄ ՈՒՂՂԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ



ԱՄՆ-ում վարժական թռիչքի ժամանակ կործանվել է ծովային հետևակի կորպուսին պատկանող AH-1W Cobra մարտական ուղղաթիռ: Ուղղաթիռում գտնվող երկու զինծառայող զոհվել է: Վթարի վայրում ուժեղ հրդեհ է սկսվել, որը տարածվել է 20 հեկտար տարածության վրա:

Հրդեհը սպառնում է հարակից Դե-Լուս բնակավայրին: Այն մարելու համար գործի են դրվել ծանր տրանսպորտային ինքնաթիռներ:

Առայժմ վթարի պատճառների մասին տեղեկություններ չկան: Նշենք, որ այս տարվա հուլիսին ամերիկյան նույն` Քեմփ Փենդլտոն ռազմաբազայի տարածքում ևս մեկ ուղղաթիռ է կործանվել` UH-1Y Yankee Huey: Այդ ժամանակ զոհվել է մեկ զինծառայող:

Խորագիր՝ Նորություններ


20/09/2011