Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՇՎԵՑ ԶՈՐԱՄԱՍԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
ՆՇՎԵՑ ԶՈՐԱՄԱՍԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՆՇՎԵՑ ԶՈՐԱՄԱՍԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸՓետրվարի 2-ին 3-րդ զորամիավորման Դրաստամատ Կանայանի անվան զորամասի կազմավորման տարեդարձն էր:

Հայոց բանակի առաջին զորամասերից է. ստեղծվել է 1992թ. փետրվարի 2-ին: 1-ին հրամանատարն է եղել փոխգնդապետ Ալեքսանդր Թազագուլյանը:

1992թ. մարտ-հուլիս ամիսներին զորամասը մասնակցել է Տավուշի շրջանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին:

1992թ. օգոստոսին Արծվաշենի մարտերում իրենց կյանքը զոհեցին զորամասի 16 զինծառայողներ եւ զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Էդվարդ Ավետիսյանը:

1993թ. ապրիլին բրիգադը մասնակցել է Քարվաճառի շրջանի ազատագրմանը և Նոյեմբերյանի շրջանի սահմանների ինքնապաշտպանության մարտերին, որոնց ժամանակ զոհվեցին զորամասի 12 զինծառայողներ:

1994թ. հունվարին զորամասի ստորաբաժանումները կրկին մասնակցել են Քարվաճառի շրջանի ռազմավարական նշանակության դիրքերի համար մղվող մարտերին:

Այդ մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը զոհեցին շուրջ 15 զինծառայողներ: Նրանց թվում էր գումարտակի հրամանատար, մայոր Սամվել Բարսեղյանը:

1996թ.  փետրվարի  1-ին,  համաձայն ՀՀ նախագահի   վկայագրի՝   որպես   զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ, զորամասին հանձնվել է Մարտական դրոշ:

…Տոնի առթիվ զորամասում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են զորամիավորման հրամանատարությունը, Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդը, հոգևոր սպասավորներ, բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ տարածքային վարչության անդամներ, վետերաններ, կցագրված ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Շարահրապարակին կից բացազատվել էին ուսումնական կետեր, որտեղ դպրոցականներին ներկայացվեցին տարբեր զինատեսակներ: Անցկացվեցին պարապմունքներ: Ավարտին հետախուզական ստորաբաժանումները ցուցադրեցին մարտական առաջադրանքի կատարման ընթացքը:

3-րդ զորամիավորման ԲՀԱ խումբ